Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյան

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ
  • Ընդհանուր տեղեկություններ

 

Ծնվել է 1981 թ․ փետրվարի 23-ին, Երևանում։ Ավազանի անունը՝ Արթուր։

1987-1997 թթ․ - Ձերժինսկու անվան թիվ 20 ռուսական միջնակարգ դպրոց։

1997-2002 թթ․ - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։

2002-2003 թթ․ - Գևորգյան հոգևոր ճեմարան։

2005-2009 թթ․- Վիեննայի Համալսարանի Կաթոլիկ աստվածաբանության (Խորհուրդների աստվածաբանության և ծիսագիտության ամբիոն) ֆակուլտետ,(Աստվածաբանության դոկտոր)։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

 

2001 թ․- սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ  Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։

2003 թ․- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի ։

2013 թ․-վարդապետական աստիճան՝ ձեռամբ Գերաշնորհ  Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Թեզ՝ «Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ յոթ խորհուրդների աստվածաբանությունը․ պատմա-քննական վերլուծություն»:

2019 թ․ -եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

 

2003-2004 թթ․- Դիվանատան քարտուղար։

2004-2005 թթ․- Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։ 

2009 թ․- Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, ծեսի, աստվածաբանության և հայրաբանության դասախոս։

2010 թ․- Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի պաշտոնակատար։

2010-2012 թթ․ - Գերմանիայի Հայոց Թեմի՝ Մյունխենի և Նյուրնբերգի հայ համայնքների հոգևոր հովիվ։

2012 թ․ - Շվեյցարիայի Հայոց թեմի Ս․ Հակոբ եկեղեցու (Ժնև) հոգևոր հովիվ։

2013 թ․-ից - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար։

2013-2017 թթ․-Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի՝ «Հավատք և կարգ» հանձնախմբի անդամ:

2016 թ․-ից - Վիեննայի Համալսարանի Բյուզանդագիտության ամբիոնի Հայկական ուսումնասիրությունների հանձնախմբի խորհրդատու-անդամ։

2019 թ․-ից - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ։